Իլոն Մասկը պատմության մեջ առաջին մարդն է, որը կորցրել է 200 միլիարդ դոլար․ Bloomberg
Իլոն Մասկի կարողությունը 2021 թվականի վերջից նվազել է ավելի քան 200 միլիարդ դոլարով, սա ամենամեծ գումարն է, որ երբևէ կորցրել են համաշխարհային պատմության մեջ։
Այս մասին հայտնել է Bloomberg-ը։
Մասկի զուտ կարողությունը 2021 թվականի նոյեմբերին կազմում էր մոտ 340 միլիարդ դոլար, սակայն նրա հիմնադրած Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ անկման, ինչպես նաև 44 միլիարդ դոլարով Twitter-ը ձեռք բերելուց հետո նրա ակտիվները գնահատվում են 137 միլիարդ դոլար:
Մասկը միլիարդատերերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է՝ ըստ Bloomberg-ի։ Վարկանիշը գլխավորում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն։ Նրա կարողությունը կազմում է մոտավորապես 162 միլիարդ դոլար: