2023 թվականին բնական հեղուկ գազի շուկայում ծանր ժամանակներ են սպասվում. Milliyet
Բնական հեղուկ գազի (LNG) շուկայում 2023 թվականին բարդ ժամանակաշրջան է սպասվում, ինչը կապված է էներգետիկ ճգնաժամի վատթարացման հետ։ Այս մասին գրում է Milliyet-ը՝ հղում տալով ԷՄԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլի հայտարարությանը։
«LNG արտահանող երկրների LNG հզորությունները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակում՝ 20 միլիարդ խորանարդ մետր։ Շուկա մտնող նոր գազի քանակը շատ սահմանափակ է, հզորության այսքան ցածր աճ դեռեւս չենք տեսել»,- նշել է Բիրոլը։
Նրա խոսքով, Չինաստանը կարող է ստանալ Բնական հեղուկ գազի հզորության հիմնական մասը, քանի որ երկիրն այս վառելիքի ամենամեծ գնորդն է աշխարհում։
Նա հավելել է, որ եվրոպական շատ պետությունների եւ Ուկրաինան, 2023 թվականին հարվածի տակ կհայտնվեն։ Եթե այս տարի Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումները նվազել են մինչեւ 60 միլիարդ խորանարդ մետրի, ապա հաջորդ տարի դրանք կարող են նույնիսկ զրոյի հասնել։ Ներկա պայմաններում եվրոպական տարածաշրջանում առաջարկի եւ պահանջարկի միջեւ տարբերությունը կարող է հասնել 30 միլիարդ խորանարդ մետրի։