Կանայք տղամարդկանցից ավելի լավ են կարդում զգացմունքները աչքերից․ հետազոտություն
Կանայք, միջին հաշվով տղամարդկանցից ավելի լավ են հասկանում, թե ինչ է զգում կամ մտածում ուրիշը: Դա հաստատել են փորձերի արդյունքները, որոնց մասնակցել է ավելի քան 300 000 մարդ՝ 57 երկրներից։
Հոգեբանները պարզել են, որ կանայք ավելի բարձր միավորներ են հավաքում աչքերից մտքերը կարդալու թեստից, որը չափում է ճանաչողական էմպատիան: Մասնակիցներին խնդրել են դեմքի վերին կեսի լուսանկարից որոշել, թե ինչ էմոցիաներ է ապրում պատկերված մարդը։
Առաջարկվող թեստն առաջին անգամ մշակվել է 1997 թվականին՝ Քեմբրիջի պրոֆեսոր Սայմոն Բարոն-Կոհենի կողմից: Այն շատ հարմար է հոգեկան վիճակների անհատական տարբերությունները չափելու համար:
Տասնամյակների ընթացքում բազմաթիվ փորձեր ցույց են տվել, որ կանայք միջին հաշվով ավելի բարձր բալեր են ստանում այս թեստերից: Նոր հետազոտությունն ընդգրկել է աշխարհագրության, մշակույթի եւ տարիքի առումով ամենամեծ ընտրանքը՝ 305726 մասնակից 57 երկրներում:
36 երկրներում կանայք միջին հաշվով զգալիորեն ավելի բարձր բալեր են հավաքել տղամարդկանցից, իսկ 21 երկրներում նույն միավորներն են եղել։ Բայց չի եղել մի պետություն, որտեղ տղամարդիկ ավելի լավ արդյունք ցույց տային։