8000 բրիտանացիներ տոնին շնորհավորանքի փոխարեն հաղորդագրություն են ստացել, որ իրենք մահանում են քաղցկեղից
Բրիտանացի բժշկի գրասենյակը հազարավոր պացիենտների լուր է ուղարկել, որ նրանք մահանում են «թոքերի ագրեսիվ քաղցկեղից», թեեւ նա պարզապես ցանկացել է նրանց «ուրախ Սուրբ Ծնունդ» ցանկանալ:
Դոնկաստերում գտնվող Askern բժշկական կլինիկան ուրբաթ օրը՝ Սուրբ Ծննդից երկու օր առաջ, ավտոմատացված տեքստ է ուղարկել՝ նախազգուշացնելով «թոքերի ագրեսիվ քաղցկեղի մետաստազներով ախտորոշման մասին», հայտնում է BBC-ն:
Նա խնդրել է հիվանդներին լրացնել ձեւաթուղթ, որը թույլ է տալիս մահացու հիվանդություններ ունեցող մարդկանց հավակնել նպաստների: Այնուհետեւ բժիշկը հաղորդագրություն է ուղարկել՝ «անկեղծ ներողություն եմ խնդրում նախորդ ուղարկված տեքստային հաղորդագրության համար»:
«Մեր հաղորդագրությունը ձեզ համար պետք է հնչեր այսպես. «Ցանկանում ենք ձեզ երջանիկ Սուրբ Ծնունդ եւ երջանիկ Նոր տարի»:
BBC-ն հայտնել է, որ սարսափելի հաղորդագրությունն ուղարկվել է կլինիկայում գրանցված բոլորին, որոնց թիվը գրեթե 8000 է կազմում: