Չինաստանը սկսում է անապատում վերականգնվող էներգիայի 11 միլիարդ դոլար արժողությամբ հսկայական նախագծի վրա աշխատանքը
Չինաստանը 80 միլիարդ յուանի (11 միլիարդ դոլար) վերականգնվող էներգիայի նախագիծ է սկսել Ներքին Մոնղոլիայում՝ որպես մաքուր էներգիայի զանգվածային տեղակայման մաս՝ երկրի կլիմայական հավակնոտ նպատակներին հասնելու համար, հաղորդում է Bloomberg-ը:
China Three Gorges Group-ի հայտարարության համաձայն՝ Կուբուկի անապատում գտնվող նախագծերից մեկը ավարտից հետո կունենա 16 գիգավատտ հզորություն: «Սինհուա»-ի տվյալներով՝ այն կկարողանա տարեկան 40 միլիարդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա մատակարարել Պեկինին, Տյանցզինին եւ Հեբեյ նահանգին, որի կեսից ավելին կարտադրվի մաքուր էներգիայից։
China Three Gorges-ը չի նշել Ներքին Մոնղոլիայում նախագծի ավարտի ժամկետը, սակայն ասել է, որ շինարարության ներկա փուլը ներառում է 1 գիգավատտ արեւային պահեստային հզորություն: