Ակնկալվում է, որ մինչեւ Նոր տարի աշխարհի բնակչությունը կհասնի 7,9 միլիարդի
ԱՄՆ Մարդահամարի բյուրոն կանխատեսում է, որ մինչեւ 2023 թվականը երկրագնդի բնակչությունը կհասնի 7,9 միլիարդի, ինչը 73,7 միլիոնով ավել է 2022 թվականի Նոր տարուց, հայտնում է Fox News-ը:
Սա նշանակում է աշխարհի բնակչության 0,9 տոկոս աճ անցյալ տարվա համեմատ։ Ըստ Մարդահամարի բյուրոյի՝ աշխարհում 2023 թվականի հունվարին յուրաքանչյուր վայրկյանում սպասվում է 4,3 ծնունդ եւ երկու մահ:
Կանխատեսվում է, որ ԱՄՆ բնակչությունը 2023 թվականի առաջին օրը կկազմի 334,2 միլիոն։
Ակնկալվում է, որ զուտ միջազգային միգրացիան յուրաքանչյուր 32 վայրկյանը մեկ կավելացնի ԱՄՆ բնակչությունը մեկ մարդով: Ծնունդների, մահերի եւ զուտ միջազգային միգրացիայի համադրությունը յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ ԱՄՆ-ի բնակչությունը մեկ մարդով ավելացնում է: