ԳԴՀ արդյունաբերություն. Բարձր գնաճը առաջիկա ամիսներին կպահպանվի
Գերմանիայում գնաճը դժվար թե արագ նվազի ներկայում, եւ Եվրոպական կենտրոնական բանկի 2 տոկոս թիրախին հնարավոր կլինի հասնել միայն տասնամյակի կեսերին, ասվում է BDI արդյունաբերական ասոցիացիայի հետազոտության մեջ, հայտնում է Reuters-ը։
Գնաճը, որը նոյեմբերին փոքր-ինչ դանդաղել է մինչեւ 11,3%, մեկ ամիս առաջ գրանցված 11,6%-ից, ավելի շատ պայմանավորված է էներգակիրների գներով, այլ բազմաթիվ գործոններով, ասել է BDI-ի նախագահ Զիգֆրիդ Ռուսվուրմը:
«2% մակարդակին վերադարձը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ ժամանակ կպահանջվի, եւ դրան հնարավոր կլինի հասնել միայն տասնամյակի կեսերին, եթե դրամավարկային քաղաքականությունը սկսի գործել»,- ասել է նա:
ԵԿԲ-ն հուլիս ամսից բարձրացրել է տոկոսադրույքներն ընդհանուր առմամբ 2,5 տոկոսային կետով, ինչը դրամավարկային խստացման ամենաարագ տեմպերն է պատմության մեջ՝ գնաճին հակազդելու համար:
Ռուսսվուրմն ասել է, որ ԵԿԲ-ն կորոշի լրացուցիչ միջոցներ, որոնք, ըստ BDI-ի, կնվազեցնեն ներդրումային գործունեությունը: Մոտ ապագայում գնաճի նվազում չեն տեսնում նաեւ գերմանական որակավորված ZDH առեւտրային ասոցիացիայի եւ առեւտրաարդյունաբերական DIHK պալատի ի ղեկավարները։
«Գների աճի նկատելի դանդաղում, հավանաբար, պետք չէ սպասել մինչեւ 2023 թվականի ամառ»,- ասել է ZDH-ի գլխավոր քարտուղար Հոլգեր Շվանեկեն: «Բայց նույնիսկ այդ դեպքում գների մակարդակը բարձր կմնա»:
Ըստ DIHK-ի նախագահ Փիթեր Ադրիանի՝ ԵԿԲ-ն սկսել է շատ ուշ բարձրացնել տոկոսադրույքները, ինչը նշանակում է, որ այժմ այն պետք է էլ ավելի արագ բարձրացնի դրանք։ «Սա դժվարացնում է կորպորատիվ ֆինանսավորումը եւ լրացուցիչ բեռ է բիզնեսի համար»: