Երևանում պարեկներն իրականացրել են «Քո նմանները խայտառակել ռեսպուբլիկան» օպերացիան․ հայտնի նիվիստը չկարողացավ դառնալ «Խաչատուր Աբովյան»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԻրավունքSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամնատաար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ՝ Պարեկային ծառայության Երևանի գնդի հետախուզական խումբը Երևանում իրականացրել է հատուկ օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդն օրեր առաջ, Աբովյան փողոցում, չարամտորեն խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել է անկանոն, անգամ՝ ավտոմեքենան վարելով բաժանարար կանաչապատ գոտիով, այդ կերպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել մյուս վարորդների համար։
Այդ տեսանյութը այնուհետև հայտնվում է համացանցում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հետախուզական խումբը՝ ավագ տեսուչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, երեկ կեսգիշերին հայտնաբերում են օրինախախտ վարորդին, ով այնուհետև ենթարկվում է վարչական պատասխանատվության։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ա․ Խաչիկյանն է։
Ու, հավանաբար, նա մտածել է, որ եթե Աբովյան փողոցում նման արարք կատարի, ապա ինքը պարեկների համար կդառնա անհասանելի կամ «Խաչատուր Աբովյան», այն է՝ չի գտնվի։ Մինչդեռ՝ ՀՀ փոխոստիկանապետ Կ․ Ցուցուլյանի հանձնարարությամբ՝ 1 ժամ բավականացրեց, որ պարեկները իրականացրեցին «Քո նմանները խայտառակում են ռեսպուբլիկան» օպերացիան ու կինոյի տղեն չդարձավ «Խաչատուր Աբովյան»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։