Կրկնակի հարսանիքի ժամանակ մի փեսան սպանել է մյուսին՝ իրենց հարսնացուների միջև կոնֆլիկտի պատճառով
Թաիլանդում մի փեսան կրակել է մյուսի վրա այն բանից հետո, երբ նրանց հարսնացուները կռվի են բռնվել կրկնակի հարսանիքի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա դեկտեմբերի 29-ին Տրանգ նահանգում։ Երկու ընկերներ որոշել են ամուսնանալ նույն օրը և կրկնակի հարսանիք են արել։ Սակայն ամուսնության արարողությունից հետո հարսնացուների միջեւ կոնֆլիկտ է սկսվել, որն ավարտվել է ծեծկռտուքով։
Որոշ ժամանակ անց փեսացուներից մեկը ատրճանակով կրակել է երկրորդ նորապսակի վրա, իսկ հետո կնոջ հետ նստել մեքենան ու անհետացել։ Ստացած վերքերի հետեւանքով երիտասարդը տեղում մահացել է։ Այժմ իրավապահները փնտրում են փախած նորապսակներին։