Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի առողջությունը «պետական անվտանգության խնդիր է»
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի առողջությունը պետական անվտանգության խնդիր է, ուստի առաջիկայում պետության ղեկավարի շփումը մամուլի հետ չի լինի այնպես, ինչպես մինչ համավարակն էր։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Դուք տեսնում եք վիրուսների մուտացիայի գործընթացները, տեսնում եք, թե ինչ ուժեղ գրիպի ալիքներ են։ Սա, հաշվի առնելով համավարակի դասերը, պարտավորեցնում է նախագահի անվտանգության և առողջության համար պատասխանատուներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Որովհետև նրա առողջությունը ազգային նշանակության հարց է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով մամուլի ասուլիսների ժամանակ Պուտինի և լրագրողների միջև հեռավորությունը։