Սթիվեն Քինգը հայտնել է 2023 թվականի համար իր նվիրական ցանկությունը
Ամերիկացի կուլտային գրող Սթիվեն Քինգը, որը սկսված պատերազմում ակտիվորեն աջակցում է Ուկրաինային, նշել է 2023 թվականի համար իր նվիրական ցանկությունը։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
Մասնավորապես, Քինգը համապատասխան մեկնաբանություն է թողել իր գործընկեր, ամերիկացի գրող Դոն Ուինսլոուի միկրոբլոգում, որն իր բաժանորդներին հարցրել է. «Ո՞րն է ձեր նվիրական ցանկությունը 2023 թվականի համար»։
75-ամյա «սարսափների արքան» լակոնիկ գրել է՝ «Խաղաղություն Ուկրաինայում»։
Հարկ է նշել, որ նրա մեկնաբանությունը մեկ օրից էլ քիչ ժամանակում հավաքել է մոտ 20 հազար հավանում։
Իր հերթին Ուինսլոուն հավելել է, որ կցանկանար, որ այլ երկրներում պատերազմներն ավարտվեին։