Անվտանգության ոլորտի խնդիրների տեսակետից պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի. փոխքաղաքապետ
Անվտանգության ոլորտի խնդիրները դեռ երկար ժամանակ են լինելու, եւ դա նշանակում է, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք եւ պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Այս մասին դեկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Անգամ պատերազմի եւ անվտանգության ոլորտի խնդիրների առկայության պայմաններում կյանքը պետք է շարունակվի, եւ մենք պետք է աշխատենք ավելի ինտենսիվ»,- ավելացրել է նա։
Ավինյանը տեղեկացրել է, որ մեկ տարում իրականացվել է ապաստարանների մաքրման աշխատանք։
«Չեմ կարող ասել, որ այդ խնդիրը լիովին լուծված է, բայց իրավիճակն էապես բարելավվել է»,- նշել է պաշտոնյան։