Հանրապետականները խոստացել են պատասխանատվության ենթարկել Բայդենին
Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովի անդամ հանրապետականները խոստացել են պատասխանատվության ենթարկել ներկայիս վարչակազմին՝ ընտանեկան բիզնեսի վրա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազդեցության համար:
«Վերահսկողությունը և պատասխանատվությունը կհետևեն», - թվիթերյան միկրոբլոգում հայտնել են վերահսկիչ հանձնաժողովի հանրապետականները:
Օրենսդիրներն ասում են, որ Սպիտակ տունն արգելափակում է Կոնգրեսի հետաքննությունը մի քանի հարցի շուրջ, ներառյալ սահմանային ճգնաժամը, ֆենտանիլի մաքսանենգությունը, զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, կորոնավիրուսի ծագումը և Բայդենի ազդեցությունը ընտանիքի անդամների բիզնեսի վրա: