Նշանի մատանին 21 տարի անց գտնվել է զուգարանակոնքում
Զույգը Ֆլորիդայից, որի ադամանդակուռ նշանի մատանին անհետացել էր հարսանիքից առաջ, իսկ դա եղել է 21 տարի առաջ, վերջերս գտել է մեղավորին։ Դա նրանց զուգարանակոնքն էր։
Շայնա Դեյը կասկածներ ուներ այն օրվանից, երբ անհետացել էր մատանին։ Բայց այդ կասկածները չէին հաստատվել մինչեւ այս տարվա նոյեմբեր, երբ նրա սկեսուրը՝ Ռենեն, փոխել էր զուգարանակոնքը եւ գտել ադամանդե մատանին, տեղեկացրել է WFLA-TV-ն։
Զույգը մատանին փնտրել է ամենուր, ներառյալ տան զուգարանը։ Նրանք թափել էին տարողությունների ամբողջ ջուրը մաղի մեջ, բայց մատանին գտնել չէին կարողացել։
Ադամանդը կորած էր համարվում տասնամյակներ եւ, գուցե, այդպես էլ մնար, եթե չլիներ Ռենեի՝ զուգարանակոնքը փոխելու որոշումը։