«Մոսադը» ձգտում է ավելի շատ կիբերփորձագետներ վարձել
«Մոսադը»՝ ներկայիս տնօրեն Դեւիդ Բարնիի օրոք, արագացրել է իր տեխնոլոգիական հեղափոխությունը, հայտնում է Jpost-ը:
Բարնիին այդ պաշտոնում նշանակելուց անմիջապես հետո նա փոխել է «Մոսադ»-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ վերակազմավորել որոշ գերատեսչություններ՝ ավելի շատ կենտրոնանալու եւ նորագույն տեխնոլոգիաների վրա ներդրումներ կատարելու համար՝ լինի դա կիբերտարածությունում, թե այլուր:
Բարնիի ջանքերի վերջին օրինակը հրապարակվել է Yedioth Ahronot թերթում, որտեղ նշվում է, որ լրտեսական գործակալության կայքում գովազդ կա կիբերպաշտպանության, արհեստական ինտելեկտի եւ մեծ տվյալների ոլորտներում 54 նոր աշխատակիցներ վարձելու մասին։
Հայտարարության մեջ պահանջվում է վերը նշված ոլորտներում առնվազն երկու տարվա փորձ ունեցող, ինչպես նաեւ միջանձնային շփման ակնառու հմտություններ, բարձր ինքնավստահություն, ակտիվ բնույթ եւ ծայրահեղ ճնշման տակ դիմացկունություն ունեցող մարդ։
Անցյալ շաբաթ մամուլում արտահոսած ելույթում Բարնին ասել է, որ ավելի շատ ռեսուրսներ պետք է վերաուղղորդվեն «Մոսադ»-ի հայտնի եւ ավանդական թեւերից՝ տեխնոլոգիական հեղափոխության բեկումնային տեմպերին համընթաց պահելու համար: