Իսրայելի խորհրդարանը Նեթանյահուին հաստատել է վարչապետի պաշտոնում
Այսօր Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը քաղաքական գործիչ Իսրայել Նեթանյահուին հաստատել է վարչապետի պաշտոնում: Նախկինում Նեթանյահուն տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ 15 տարի է զբաղեցրել Իսրայելի վարչապետի պաշտոնը:
73-ամյա Նեթանյահուն հավաստիացրել է, որ նոր կառավարության օրոք երկրում քաղաքացիական ազատությունների սահմանափակում չի լինի:
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով կոալիցիա են կազմել Նեթանյահուի առաջնորդած «Լիկուդը» և ազգայնական ու կրոնական հայացքներով կուսակցությունները: