ԱՄՆ-ը հավանության է արժանացրել Թայվանին հակատանկային ականների համակարգի վաճառքը
ԱՄՆ-ը հավանության է արժանացրել Թայվանին հակատանկային ականների համակարգի վաճառքը «Չինաստանի կողմից աճող ռազմական սպառնալիքի պայմաններում»։ Պետքարտուղարությունը հայտնել է, որ Volcano համակարգը եւ բոլոր հարակից սարքավորումները մոտ 180 միլիոն դոլար կարժենան:
Նշվում է, որ Թայվանն ավտոմոբիլային տարբերակ՝ ընդհանուր նշանակության զենքի տեսակ կգնի։
Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Volcano-ի վաճառքը «ծառայում է Միացյալ Նահանգների ազգային, տնտեսական եւ անվտանգային շահերին՝ աջակցելով ստացողի շարունակական ջանքերին՝ իր ռազմական ուժերը արդիականացնելու եւ հզոր պաշտպանական կարողությունները պահպանելու համար»: