Կրեմլը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությամբ
Կրեմլը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությամբ, Մոսկվան կշարունակի շփումները Բաքվի եւ Երեւանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք իսկապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությամբ, եւ ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ», -ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ՌԴ-ն պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատ տրամադրելու կամ Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ կոնտինգենտ ուղարկելու հարցի քննարկումը։