Հնդկաստանում 24-ամյա տղամարդը պտուտակահանով 51 անգամ հարվածել է իրեն մերժած աղջկան
Հնդկաստանի Չհաթիսհար նահանգում երիտասարդ տղամարդուն կասկածում են 20-ամյա աղջկան դաժանաբար սպանելու մեջ, տեղեկացրել է The New Times of India-ն։
24-ամյա Շադաբ Քհանը տոմսավաճառ էր եւ երեք տարի առաջ ավտոբուսում ծանոթացել էր մի աղջկա հետ։ Երիտասարդներն սկսել էին շփվել, բայց որոշ ժամանակ անց տղամարդու սիրեցյալը տեղափոխվել էր այլ նահանգ եւ էլ չէր պատասխանել նրա հաղորդագրություններին։
«Քհանը վերցրել էր պտուտակահանը եւ անցնելով ավելի քան 200 կիլոմետր՝ հասել այն տուն, որտեղ ապրում էր աղջիկը։ Նա քնած աղջկա դեմքը փակել է բարձով եւ 51 անգամ պտուտակահանով հարվածել զոհին, ինչից հետո դիմել է փախուստի։ Մահացած աղջկա մարմինը առավոտյան հայտնաբերել է նրա եղբայրը»,- տեղեկացրել են նահանգի ոստիկանական վարչությունում։
Տղամարդը կալանավորվել է, նրան ներկայացվել է առանձնակի դաժանությամբ սպանության մեղադրանք։ Մահացած աղջկա ծնողների խոսքով՝ տղան բազմիցս սպառնացել է սպանել ամբողջ ընտանիքին։