Արտակարգ դեպք «Արթիկի» գաղութում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։
Այն, որ վերջին տարիներին քրեակատարողական ծառայության և նրա ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում տեղի ծառայողների աչալրջության արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում՝ «օձն իր պորտով, ղուշն իր թևով» չի կարող հայտնվել քրեկատարողական հիմնարկներում, հերթական անգամ ապացուցվեց Արթիկի գաղութի ծառայողների կողմից։
Գիշերը, ժամը 23։10-ի սահմաններում գաղութի աշխատակիցները նկատել են գաղութի վարչական տարածքում թռչող սարք կա, որի միջոցով գաղութի տարածք կասկածելի փաթեթ են գցել։
Տեղում գաղութի աշխատակիցները հայտնաբերել են փաթեթը, որտեղ եղել է 5.02 գրամ քաշով սպիտակ փոշենման ու 1.43 գրամ քաշով շագանակագույն զանգվածներ։
Փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում և ըստ տեղեկությունների՝ այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։