Սահմանվեց դպրոցներում և ուսումնարաններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում սահմանեց հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել առավել խմբավորված և հստակ սահմանել նախազորակոչային պատրաստության նպատակները, համապատասխան ուսումնական հաստատություններում այդ գործընթացի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման նպատակները, նախազորակոչային պատրաստություն առարկայի դասավանդման և գործնական (կրակային) պարապմունքների պայմաններն ու նյութատեխնիկական բազան, սովորողների նախազորակոչային պատրաստության գործընթացում իրավասու պետական մարմինների համագործակցության շրջանակները: