«Սոլարա»-ն նախատեսում է 4 մլրդ դրամի ներդրում անել. Կստեղծվի 170-190 նոր աշխատատեղ՝ 650 հազար դրամ աշխատավարձով
Ծրագիրն իրականացվելու է ք․ Աբովյանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք է բերվելու անոդացված ալյումինե դետալների արտադրության հոսքագիծ, որի միջոցով հնարավոր է լինելու արտադրել ալյումինե պրոֆիլներ՝ նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Կայանների բացումը նախատեսվում է 2023 թվականի կեսին։
Ծրագիրն իրականացվելու է ք․ Աբովյանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Արդեն իսկ իրականացվել է 355․7 մլն դրամի ներդրում, ձեռք են բերվել տարածքները, որտեղ կազմակերպվելու է ամբողջ գործունեությունը։ Ձեռք բերված տարածքներում կատարվել են 111 մլն դրամի ներդրում՝ ուղղված վերականգնման և վերակառուցման աշխատանքներին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4 մլրդ դրամի ներդրում։ Նախատեսվող ներդրումների մի մասը օգտագործվել է գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների և հավաքովի շենքերի, ալյումինե հոսքագծի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 170-190 նոր աշխատատեղ՝ մինչև 650 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 309 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ:
Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «Ակբա Լիզինգ»ՎԿ փակ բաժնետիրական ընկերության միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ՍՈԼԱՐԱ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։