Կառավարությունը սահմանեց ներպատվաստման և փոխպատվաստման շրջանակներում կլինիկական փորձարկումների կարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում սահմանեց ՀՀ-ում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս ներպատվաստման և փոխպատվաստման շրջանակներում կլինիկական փորձարկումների իրականացման կարգը:
Նախագծով առաջարկվում է սահմանել կլինիկական փորձարկման ոլորտում կիրառվող որոշ հասկացություններ, կլինիկական փորձարկումների իրականացման կազմակերպման գորընթացը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կլինիկական փորձարկման էթիկական փորձաքննություն իրականացնող մարմինը, դրա նպատակները և գործառույթները, կլինիկական փորձարկման մերժման հիմքերը: