Բելգիայում արգելել են շների էլեկտրական վզնոցները
Բելգիական Վալոնիա տարածաշրջանում, որի մեջ են մտնում երկրի տասը նահանգներից հինգը, արգելել են էլեկտրական եւ խեղդիչ վզնոցները շների եւ մինչեւ տասը լիտր ծավալով ակվարիումները ձկնիկների համար։ Որոշումն ընդունվել է կենդանիների պաշտպանների հետ խորհրդակցություններից հետո։ Իշխանություններն այս կերպ ցանկանում են նվազեցնել կենդանիների տառապանքները։
Կենդանիներ պահելու նոր կանոններն ուժի մեջ կմտնեն գարնանը։ Բացառություն կարվի ծառայողական շների տերերի՝ ոստիկանների, մաքսատան աշխատակիցների, զինվորականների համար։ Էլեկտրական վզնոցներ օգտագործելու իրավունքը կպահպանվի նաեւ այն շարքային բելգիացիների համար, որոնք շան համար հատուկ անասնաբուժական հավաստագիր են ստացել։