Մանուկներն ավելի արագ են քնում ուրախ երաժշտության ներքո․ ուսումնասիրություն
Շոտլանդիայի Դանդի համալսարանի գիտնականները պարզել են, որ նորածինները կարող են արձագանքել երաժշտության տարբեր հույզերին՝ ավելի արագ քնելով ուրախ երգերի ներքո:
Գիտնականները չափել են նորածինների սրտի զարկերը եւ վարքագծի այլ ցուցանիշներ, որոնք առաջացել են ուրախ եւ տխուր երաժշտություն լսելիս, ինչպես նաեւ դրա բացակայության դեպքում: Պարզվել է, որ ուրախ երաժշտության ժամանակ երեխաների գրգռվածության մակարդակը նվազել է եւ նրանք ավելի արագ են քնել։
Երաժշտության զգացմունքային բովանդակությունը հաստատվել է նախնական փորձի միջոցով, որի անկախ մասնակիցները իրենց տրամադրությունը գնահատել են հայտնի մանկական երգեր լսելով։ Ֆրանսիական Fais Dodo-ն ճանաչվել է ամենատխուրը, իսկ գերմանական Das singende Känguru-ն՝ ամենաուրախը:
Փորձի արդյունքները ցույց են տալիս, որ երաժշտաթերապիան կարելի է օգտագործել կյանքի առաջին օրերից որպես հանգստացնող կամ խթանող միջոց։