Ռոնալդու, թե՞ Մեսսի․ Կվարացխելիան ասել է՝ ով է իր կուռքը
«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ասել է, որ ճանաչում է Լիոնել Մեսսիի տաղանդը, սակայն Կրիշտիանու Ռոնալդուին անվանել է իր սիրելի խաղացողը։
«Յոթն» իմ սիրելի թիվն է, ինչպես Ռոնալդուն։ Նրա և Մեսսիի միջև ընտրություն կատարելը հեշտ գործ չէ։
Դժվար է այսքան երկար խաղալ բարձր մակարդակով:
Իմ կուռքը Ռոնալդուն է, բայց միշտ հաճելի է դիտել Մեսսիի խաղը»,- ասել է Կվարացխելիան DAZN-ին տված հարցազրույցում: