Լավրովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսության մասին
Վաշինգտոնը վերջերս մի քանի անգամ ոչ պաշտոնապես առաջարկել է Մոսկվային հանդիպումներ անցկացնել, Մոսկվան ամեն անգամ համաձայնում էր, բայց մինչ այժմ միայն մեկը է «նյութականացել»՝ Անկարայում հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Իրենք լավ գիտեն, որ մենք չենք ընդհատել երկխոսությունը։ Հիմա մենք չենք պատրաստվում հարցնել՝ «եկեք վերսկսենք երկխոսությունը», դա մեր ավանդույթի մեջ չէ։ Մեր ավանդույթն է՝ միշտ արձագանքել առողջ առաջարկներին, եթե կան հանդիպելու առաջարկներ։
Ի դեպ, այս ընթացքում եղել են մի քանի նման առաջարկներ ոչ պաշտոնական, ամեն անգամ մենք համաձայնում էինք»,- ասել է Լավրովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում։
Լավրովի խոսքով, դրանցից մեկը իրականացավ՝ Բըրնսի ու Նարիշկինի հանդիպումը Անկարայում։
«Զուգահեռ այլ փորձեր են եղել՝ նաև Վաշինգտոնի ցուցումներին հղումով, մենք երբեք չենք մերժել, բայց հետո այդ զանգերն ինչ-որ կերպ ի չիք են դարձել»,- ասել է Լավրովը։