Հայտնի է դարձել,թե որ համարի ներքո հանդես կգա «Compass band»-ը
Դեկտեմբերի 1-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում տեղի կունենա մանկական«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը:
Հայաստանը մրցույթում ներկայացնելու է «Compass band»խումբը' «Sweetie baby» երգով
Մրցույթին կմասնակցի 12 երկիր' Բելառուսը, Շվեդիան, Ադրբեջանը, Բելգիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ալբանիան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Նիդերլանդները: Մրցույթը կանցկացվի «Կոտրենք սառույցը»կարգախոսի ներքո:
Հայաստանի ներկայացուցիչ «Compass band»-ը հանդես կ գալ 8-րդ համարի ներքո:
Ըստ Մրցույթի կանոնադրության' ժյուրիի քվեարկության արդյունքները 50/50 հարաբերակցությամբ կգումարվեն դեկտեմբերի 1-ի' հանդիսատեսի եւ sms քվեարկությանը:
Մանկական «Եվրատեսիլ»-ը կհեռարձակվի Հ1-ի ուղիղ եթերում' ժամը 23:15-ին