Մեծ Բրիտանիան Իրանին կոչ է անում դադարեցնել երկքաղաքացիների «անարդար» կալանավորումը
Մեծ Բրիտանիան երբեք չի ընդունի իր քաղաքացիների կալանավորումը որպես դիվանագիտական լծակ, ասել է վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը՝ կոչ անելով Իրանին դադարեցնել երկքաղաքացիների կալանավորումը Մեծ Բրիտանիայի հետ կապված յոթ անձանց ձերբակալությունից հետո, հաղորդում է Reuters-ը։
«Մենք անհապաղ լրացուցիչ տեղեկատվություն ենք պահանջում իրանական իշխանություններից՝ կապված բրիտանա-իրանական երկքաղաքացիների մասին տեղեկությունների հետ»,- լրագրողներին ասել է Սունակի ներկայացուցիչը:
«Մենք միշտ ասել ենք, որ թույլ չենք տա, որպեսզի մեր քաղաքացիներին․․․ օգտագործեն դիվանագիտական ազդեցության համար, եւ կոչ ենք անում Իրանի կառավարությանը դադարեցնել բրիտանացի եւ այլ օտարերկրյա քաղաքացիների անարդարացի կալանավորումը»: