Մոսկվայում Wildberries-ի 18-ամյա աշխատակիցը մշակել է սխեմա, որով գողացել է գրեթե 1 միլիոն ռուբլի
Մոսկվայում Wildberries-ի 18-ամյա աշխատակիցը մշակել է մի սխեմա, որով նրան հաջողվել է առևտրային հարթակից գրեթե մեկ միլիոն ռուբլի գողանալ, հայտնում է Shot Telegram ալիքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022 թվականի հոկտեմբերին 18-ամյա կասկածյալը աշխատանքի է անցել Մոսկվայի Օսեննի բուլվարում գտնվող Wildberries-ի պատվերների ստացման կենտրոնում։
Հարթակի անվտանգության ծառայությունը պարզել է, որ երիտասարդի աշխատանքի երեք ամսվա ընթացքում նրա կորպորատիվ հաշվի միջոցով բազմաթիվ վերադարձներ են գրանցվել, սակայն այդ ապրանքները պահեստ չեն վերադարձվել։
Պարզվել է, որ կասկածյալը տվյալներ է մուտքագրել ապրանքների վերադարձի վերաբերյալ, սակայբն իրականում հաճախորդները դրանք վերցրել են:
Դրանից հետո նա գումարը վճարել է ինքն իրեն։ Այսպիսով, նրան հաջողվել է ստանալ մոտ մեկ միլիոն ռուբլի։
Դեպքի առթիվ սկսվել է նախաքննություն։ Երիտասարդը կարող է պատասխանատվության ենթարկվել խարդախության համար: