«Շատ հիվանդ է». Հռոմի պապը կոչ է արել աղոթել Բենեդիկտոս 16-րդի համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել իր նախորդի՝ նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդի համար, որը, ըստ նրա, «շատ հիվանդ է»:
«Ես կցանկանայի ձեզ բոլորիդ խնդրել հատուկ աղոթք անել պատվավոր Բենեդիկտոս Պապի համար... Հիշել նրան, քանի որ նա շատ հիվանդ է, խնդրելով Տիրոջը մխիթարել և աջակցել նրան», - ասել է Ֆրանցիսկոսը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ֆրանցիսկոս պապի ասածն անսպասելի է եղել. նա որևէ մանրամաս չի ներկայացրել:
95-ամյա Բենեդիկտոսը 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի փետրվարին իր հրաժարականը ծառայել է որպես Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ:
Նա վերջին 600 տարում հրաժարական տված առաջին պոնտիֆիկոսն էր, որ տարիքը նշել է որպես պապական պարտականությունները կատարելու իր հնարավորությունները սահմանափակող հիմնական գործոն: