Էրդողանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախաձեռնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարը նման պատվավոր մրցանակի է առաջադրվել «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործում ունեցած ավանդի համար»։