Իսրայելի նոր կաբինետը կշարունակի աշխատել Իրանի միջուկային ծրագրի վերացման ուղղությամբ. Նեթանյահու
«Լիկուդ» կուակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նոր կաբինետը կշարունակի աշխատել Իրանի միջուկային ծրագրի վերացման ուղղությամբ՝ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելուց զերծ պահելու համար։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
Նոր կառավարությունը նաև կաշխատի Երուսաղեմի կարգավիճակի ամրապնդման և կրոնական հարցերում ստատուս քվոյի պահպանման ուղղությամբ, ասել է նա։
Իսրայելի նոր կաբինետի երդման արարողությունը նշանակված է դեկտեմբերի 29-ին։