Մենք կարծում ենք, որ ՀՀ-ի պես պրոբլեմատիկ պետությանը կընդունեն Միութենական պետության մե՞ջ․ Արմեն Աշոտյան
Այս սրիկաները այնքան են մեզ խաբել, որ ես վտահ էի, որ Արմեն Գրիգորյանի՝ Միութենական պետության մեջ մտնելու հայտարարության մեջ մի բան էն չի։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ակնհայտ էր, որ դա գոյություն չունեցող, մանիպուլյատիվ սյուժե էր, որ նետում էին դաշտ՝ մի բանի համար, որպեսզի դիրքավորվեն որպես անկախականներ, Հայաստանի սուվերենության համար մարմնի ոչ մի մաս չխնայող տղաներ։ Հիմա եկեք հասկանանք՝ դա ինչ էր նշանակում։ Տեսականորեն ցանկացած վերպետական կառույց մտնելիս՝ դու զիջում ես քո սուվեերնության մի մաս, այդպես է ամբողջ աշխարհում, բոլորը դա տալիս են։ Հիմա Ֆրանսիան, որ այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ է, ինքնիշխան չէ՞»,- ասաց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը ներկայացրեց, թե ինչ է իրականում նշանակում Միութենական պետություն ասվածը։
«Միութենական պետությունը անցյալ տարի Վլադիմիր Պուտինի և Լուկաշենկոյի կողմից հաստատված 28 ճանապարհային քարտեզներն են, որոնք հիմնականում վերաբերում են տնտեսական, ֆինանսական և այլ ոլորտային համագործակցություններին։ Այսօր միութենական պետության նոր փաստաթղթերի մեջ քաղաքական վերպետական փաստաթուղթ չեք գտնի։ Ցանկացած վերպետական կառույց չի ցանկանում պրոբլեմատիկ անդամ ունենալ, օրինակ ՆԱՏՕ մտնելու համար դու պետք է չունենաս տարածքային վեճեր հարևանների հետ, դրա համար Ուկրաինան և Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամության գործընթացը չեն ավարտել։ Հիմա հարց՝ ձեր ճանաչած եվրասիական ամենապրոբլեմատիկ պետությունը ո՞րն է, ավաղ Հայաստանի Հարապետությունը, ու մենք այդ պրբլեմներով կարծում ենք, որ մեզ ընդունելու են որևէ վերպետական կառո՞ւյց»,- ասաց Արմեն Աշոտյանը։