Դեկտեմբերի 12-ից ԼՂ-ն շրջափակման մեջ է. 1100 խաղաղ բնակիչ չի կարող ՀՀ-ից վերադառնալ ԼՂ. Մարուքյան
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«1100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարող Հայաստանից վերադառնալ Լեռնային Ղարաբաղ»,-հավելել է նա: