Ավստրիայում բանկերի և զարդերի խանութների աշխատակիցներին սովորեցնում են հիպնոսացնել
Երբ մարդ գտնվում է հիպնոսի ազդեցության տակ, նրա մոտից անհետանում են ալերգիկ ռեակցիաները: Այսինքն՝ ալերգիան կախված է մեր գիտակցությունից:
Ավստրիայում բանկերի աշխատակիցների և զարդերի խանութների աշխատողների համար անցկացվում են հիպնոսի հատուկ դասընթացներ: Նրանց սովորեցնում են, թե ինչպես հիպնոսացնել հանցագործին՝ հարձակման դեպքում:
Հիպնոսը ստեղծել է անգլիացի մի վիրաբույժ՝ 19-րդ դարում: Եվ հորինել է նա հիպնոսը հատուկ նպատակով՝ վիրահատությունների ժամանակ ցավազրկողին փոխարինող:
Ոչ մի մարդ չի կարող ընկնել հիպնոսի ազդեցության տակ, եթե նա ինքը դա չի ցանկանում: Առանց Ձեր իսկ անհրաժեշտ մոտիվացիայի և ցանկության՝ ոչ ոք չի կարող Ձեզ հիպնոսացնել: