Գազի գները Եվրոպայում 2023թ. կարող են պատմականորեն բարձր մակարդակի մնալ. Eurofer
Եվրամիությունում գազի գները 2023թ. 1-3-րդ եռամսյակներում կարող են պատմականորեն բարձր մակարդակի մնալ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով պողպատի Eurofer եվրոպական ասոցիացիայի տվյալներին։
«Մենք գազի կանխատեսում չունենք, բայց շուկայի մեր վերլուծությունում դիտարկել ենք սցենար, ըստ որի՝ գազի գները կմնան պատմականորեն բարձր մակարդակի 2023թ. առնվազն առաջին երեք եռամսյակում»,- նշել են ասոցիացիայում։