«Միասնական Ռուսաստանն» իր պատգամավորներին կոչ է արել չհայհոյել եւ «ճոխություն» չցուցադրել սոցցանցերում. ՌԲԿ
«Միասնական Ռուսաստանը» մշակել է վարքականոն Պետական դումայի իր պատգամավորների համար, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
Վարքականոնը բաղկացած է 11 կետից։ Փաստաթղթում նշված է, որ կուսակցության պատգամավորները չպետք է խախտեն կուսակցության էթիկայի կանոնադրական նորմերը գործով, խոսքով, տեքստով; անհրաժեշտ է, որպեսզի դիրքորոշումները եւ մտքերը համընկնեն կուսակցության բազային կանոնադրական արժեքներին եւ այլն; խորհուրդ է տրվում չշտապել սոցցանցերում կամ ԶԼՄ-ներում դիրքորոշում արտահայտել; ընդհանրապես չի ողջունվում միջազգային օրակարգի, այլ երկրներում ռազմական եւ ներքին հակամարտությունների մեկնաբանումը՝ առանց նախնական համաձայնեցման կամ մինչ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումն արտահայտելը; հարկ է հրաժարվել հայհոյանքից եւ ժարգոնից; նաեւ խորհուրդ չի տրվում սոցցանցերում ցուցադրել ճոխ առարկաներ, էկզոտիկ ճամփորդություններ եւ ռեստորաններ, այն ամենը, ինչը կարող է հասարակության աչքում պատգամավորների՝ որպես «արտոնյալ դասի» մասին պատկերացում ստեղծել։
«Միշտ հիշել այն մասին, որ այժմ կարծիքն անձամբ ձեր մասին կարծիք է ամբողջ իշխանության եւ ամբողջ կուսակցության մասին»,- գրված է վարքականոնում։
Փաստաթղթում նաեւ բերվել են օրինակներ՝ «Այսպես անել չի՛ կարելի» խորագրով։