Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձեւաչափի ստեղծման հնարավորության մասին
Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձեւաչափի ստեղծման հնարավորության մասին։ Այսպիսի միտք է արտահայտել միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը։
«Կարող է ստեղծվել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների Վաշինգտոնյան ձեւաչափ»,- ասել է նա, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի իրավիճակից։
«Մոսկվայի եւ Բրյուսելի բանակցային ձեւաչափը կարող է վերականգնվել ապագայում։ Հնարավոր է նաեւ Վաշինգտոնի առաջարկած ձեւաչափի ստեղծումը։ Բայց որեւէ այլ ձեւաչափ խելամիտ չի թվում»,- ասել է նա՝ ակնարկելով այն, որ Բաքուն չի ցանկանում բանակցություններն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։