ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կիևին թվային զենք փոխանցելու անկանխատեսելի հետևանքների մասին
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով իրականում անվերահսկելիորեն տարածում է թվային զենք, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ աշխարհի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ,РИА Новостиե գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ սպառնալիքները, որոնք Ուկրաինան ներկայացնում Է տեղեկատվական տարածքում, կրում են համընդհանուր բնույթ»,- ասել է նա։ ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ «իրականում ՆԱՏՕ-ն այսօր իրականացնում է թվային զենքի անվերահսկելի բաշխում այս երկրի միջոցով»։
«Սա հղի է անկանխատեսելի հետևանքներով միջազգային հանրության բոլոր անդամների համար. այսօր տեսադաշտում է Ռուսաստանը, իսկ վաղը մեր փոխարեն կարող է լինել ցանկացած այլ պետություն, որն անցանկալի Է Վաշինգտոնի համար»,- զգուշացրել է դիվանագետը։ Ավելի վաղ «РИА Новости»-ին տված հարցազրույցում Սիրոմոլոտովը հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զգալիորեն աճել է ռուսական տեղեկատվական ռեսուրսների և ենթակառուցվածքների օբյեկտների դեմ կիբեռհարձակումների թիվը։ Դրանք գրանցվում են հիմնականում Հյուսիսային Ամերիկայի և Եվրամիության երկրներից։