Պղնձի գինը բարձրանում է
Պղնձի արժեքը չորեքշաբթի առավոտյան թույլ բարձրանում է երեքշաբթի օրվա նվազումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,16 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 578 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,47 տոկոսով՝ 8 393,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,8 տոկոսով՝ 2 391,5 դոլար, ցինկինն իջել է 2,37 տոկոսով՝ 3 009,5 դոլար։