Հնդկաստանում կողոպտիչները թունել են փորել եւ բանկից 120 000 դոլար գողացել

Հնդկաստանում կողոպտիչները թունել են փորել եւ բանկից 120 000 դոլար գողացել։ Այժմ ոստիկանությունը փնտրում է հնարամիտ գողերին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողոպուտը տեղի է ունեցել Բհաուտիում գտնվող Հնդկաստանի պետական բանկի մասնաճյուղում։ Գողերը երեք մետրանոց թունել են փորել պահոցում եւ այնտեղից ոսկի ու կանխիկ գումար՝ ընդհանուր 120 000 դոլար տարել։ Հաղորդվում է, որ բանկի մուտքի մոտ հանցագործներն անջատել են ահազանգի ազդանշանը եւ տեսահսկման միակ տեսախցիկը մյուս կողմ շրջել։
Ըստ քննիչների վարկածի՝ կողոպտիչներից մեկը ծանոթ է եղել բանկի մասնաճյուղի կառուցվածքին եւ ճարտարապետական առանձնահատկություններին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա կարող էր նաեւ բանկի աշխատակից լինել։ Այս պահին սպաները հետաքննությունը շարունկելու համար չունեն կասկածյալների կոնկրետ ցուցակ եւ լուրջ ապացույցներ։