Խոշոր հրդեհ՝ Էջմիածնի բնակարաններից մեկում. տարհանվել է 11 քաղաքացի. Կա տուժած քաղաքացի
Դեկտեմբերի 28-ին, ժամը 07։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 45ա շենքի բնակարաններից մեկում։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեի բնակարաններց մեկի հյուրասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:36-ին, մարվել՝ 07:45-ին: Մասամբ այրվել են հյուրասենյակի (մոտ 55 քմ) գույքը և կենցաղային իրեր։ Փրկարարները տարհանել են 11 բնակչի:
Շտապօգնության աշխատակիցները հրդեհի հետևանքով տուժած Բ. Ա.-ին (ծնված 2005 թ․) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։