«Հրապարակ». Փաշինյանը սկզբում Ջավադյանին է առաջարկել փոխվարչապետի պաշտոնը, ապա՝ փոշմանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դեկտեմբերի 12-ին Համբարձում Մաթեւոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելուց հետո այդ պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանին, ով 2018-ից հնազանդորեն ծառայեց իրեն։
Ջավադյանին անգամ հրավիրել են Ջերմուկ, որտեղ դեկտեմբերի 17-ին ՔՊ քաղաքական խորհրդի նիստն էր, որտեղ հանդիպել, զրուցել է վարչապետի հետ, ապա վերադարձել եւ դիմում գրել, որ ազատվի աշխատանքից։ Նա «Տաշիր գրուպի» տնօրենների խորհրդի անդամ է։ Սակայն հավաքից բառացիորեն 2 օր հետո փոխվարչապետ նշանակվեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Երեկ մենք փորձեցինք կապվել Արթուր Ջավադյանի հետ եւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է փոշմանել վարչապետ Փաշինյանը, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։
Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Ջավադյանը նախ նշանակվեց վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան, իսկ 2021 թվականի հուլիսից աշխատանքի է անցել «Տաշիր գրուպին» պատկանող Միջազգային էներգետիկ կորպորացիայի տնօրենների խորհրդում, որը կառավարում է Հրազդան-Սեւան կասկադի աշխատանքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում