Պելեի որդին հրաժարվել է վերադառնալ աշխատանքի հոր մոտ լինելու պատճառով
Բրազիլացի ֆուտբոլիստ Էդսոն Չոլբի Նասիմենտոն՝ լեգենդար Պելեի որդին, ով լքել է Բրազիլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմերից մեկի գլխավոր մարզչի պաշտոնը, հրաժարվել է վերադառնալ աշխատանքի՝ հոր հետ հիվանդանոցում մնալու համար։ Այս մասին հայտնում է beIN Sports-ը։
Ֆուտբոլի արքան շարունակում է պայքարել հաստ աղիքի քաղցկեղի դեմ։
Երեկ տեղեկություններ հայտնվեցին, որ աշխարհի եռակի չեմպիոնի ինքնազգացողությունը նկատելիորեն վատացել է, և հարազատները սկսել են նրան հրաժեշտ տալ։
Աղբյուր ArmSport.am