Այրլենդ Բոլդուին. Իմ հայրը ոչ հոմոֆոբ է, ոչ էլ ռասիստ
Այրլենդ Բոլդուինը ցանկանում է, որ բոլորն իմանան. իր հայրը՝ Ալեք Բոլդուինն այնքան էլ վատ մարդ չէ, ինչպես նկարագրում է մամուլը:
18-ամյա մոդելը հանդես է եկել հոր պաշտպանությամբ. Դերասան Ալեք Բոլդուինին մեղադրում են ոչ ցենզուրային լեքսիկոն օգտագործելու ր հոմոֆոբ մեկնաբանությունների համար:
Լրագրողների հաղորդմամբ՝ 55-ամյա դերասանը վիրավորել է լրագրողներին, այդ թվում՝ կանանց: Արդյունքում դերասանի Up Late թոք-շոուն ժամանակավորապես դադարեցվել , իսկ նա ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել:
Բոլդուինը հայտարարել է. «Այն, ինչ ես արել եմ ընտանիքիս պաշտպանել փորձելու նպատակով, վիրավորական էր և անթույլատրելի»:
Իսկ դերասանի դուստրը՝ Այրլենդը երեկ մոտ 20 գրառում է թողել Twitter-ում՝ պաշտպանելով հորը: