Լիոնել Սկալոնին կշարունակի աշխատանքն Արգենտինայի հավաքականում
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին կշարունակի աշխատանքը Մունդիալի նորընծա չեմպիոններին:
Այս մասին հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան: 44-ամյա մասնագետն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականին: Արգենտինացիների հետ Սկալոնիին դարձել է աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր և հաղթել է Finalissma-ն:
Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին: