Կինն իրավունք չունի կրել պրոթեզ, եթե ամուսինը գրավոր համաձայնություն չի տվել. փաստեր
Ատամը մարդկային օրգանիզմի միակ մասն է, որն ունակ չէ ինքնավերականգնման:
ԱՄՆ Վերմոնտ նահանգում օրենքի համաձայն կինն իրավունք չունի կրել պրոթեզ, եթե ամուսինը գրավոր համաձայնություն չի տվել:
Եթե դուք ձախլիկ եք, ուրեմն սնունդն ավելի հաճախ եք ծամում բերանի ձախ մասով և հակառակը:
Աշխարհի ամենաթանկ ատամը Իսահակ Նյուտոնի ատամն է, որը 1816 թ. վաճառվել է 730 ֆունտ սթեռլինգով (այսօրվա գումարով մոտավորապես 3241 դոլար):
Ատամի էմալը մեր օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է:
Հին ճապոնացի ատամնաբույժները հեռացնում էին ատամները մերկ ձեռքով:
Չինաստանում յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 20-ին նշվում է հատուկ տոն՝ սեփական ատամների հանդեպ սիրո օրը, որի նպատակն է ազգաբնակչության մեջ առաջացնել սեր՝ ատամները մաքրելու և խնամելու համար: