Պուտինը հրամանագիր է ստորագրել ի պատասխան նավթի գների առավելագույն շեմի սահմանման հատուկ միջոցների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է հատուկ միջոցների մասին հրամանագիրը՝ ի պատասխան որոշ պետությունների կողմից նավթի և նավթամթերքների սահմանային գների ներդրմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում։
Փաստաթուղթը արգելում է առաքումները, եթե պայմանագրերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշված է արժեքների առավելագույն շեմերը:
Նավթի մատակարարման արգելքը՝ գնային առավելագույն շեմի դեպքում, ուժի մեջ է մտնելու 2023 թվականի փետրվարի 1-ից և գործելու է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը։ Նավթամթերքի մատակարարման արգելքի ժամկետը կորոշի կառավարությունը։
Ըստ հաղորդագրության՝ նախագահը կարող է տալ գնային առավելագույն շեմով արգելված նավթի և նավթամթերքի մատակարարման հատուկ թույլտվություն: