Պեսկովը սադրիչ է համարում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները․ «News.am»
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները սադրիչ է համարում։
«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոիցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- «News.am»-ի խնդրանքին ի պատասխան ասել է Պեսկովը։
Նշենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը, հայտնել էր «Ազատությունը»։
Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։